Ի՞նչ է Յոգան
Յոգան բառացիորեն նշանակում է միություն՝ մտքի, մարմնի և հոգու միաձուլում:
Յոգան նաև արվեստ է, գիտություն և փիլիսոփայություն:
Ի՞նչ է Յոգան Այենգարի Մեթոդով
Յոգան Այենգարի մեթոդով հիմնված է Բ.Կ.Ս. Այենգարի ուսմունքի վրա:
Այսօր այն աշխարհում յոգայի ամենատարածված ճյուղերից մեկն է:
Յոգան Այենգարի մեթոդով հատուկ շեշտ է դնում ճշգրիտ կեցվածքի վրա յուրաքանչյուր ասանայի/դիրքի ընթացքում:
Հենց այս ուղղությունների շնորհիվ է, որ մարդը ձեռք է բերում ուժ և կենսունակություն, հավասարակշռություն և ճկունություն, ինչպես նաև խիստ դրական ինքնազգացողություն:
Հասնելով մեդիտացիայի հենց գործողության ընթացքում՝ մարդը սովորում է լիարժեք ապրել անմիջապես ներկայում:
Յոգան սովորեցնում է նաև ճիշտ շնչելու արվեստը, ինչի շնորհիվ բարձրանում է մարդու կենսունակությունը, նվազում լարվածությունն ու անհանգստությունը:
Արդյո՞ք Յոգան ինձ համար է
Տարիքը, ֆիզիկանան կամ առողջական վիճակը, մարմնի քաշը չեն կարող խոչընդոտել յոգայով զբաղվելու ցանկությանը:
Յոգան Այենգարի մեթոդով կարող է ցանկացած մարդուն առաջնորդել դեպի խորիմաստ, բովանդակալից և կատարելագործող յոգիկ փորձառության:
Խնդրում ենք նախքան պարապմունքն սկսելը խորհրդակցել ձեր ուսուցչի հետ, եթե ունեք լուրջ առողջական խնդիրներ (վիրահատություն եք տարել, վնասվածքներ, արյան բարձր ճնշում ունեք և այլն), հղի եք կամ դաշտանային ցիկլի մեջ եք:
